Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ռազմական դրությունը ՀՀ-ում կպահպանվի

Ռազմական դրությունը ՀՀ-ում կպահպանվի
27.11.2020 | 14:37

Խորհրդարանը դեմ քվեարկեց «Ռազմական դրությունը վերացնելու մասին» որոշման նախագծին: ԼՀԿ-ի ներկայացրած նախագիծը մերժվեց. դեմ քվեարկեց 56, կողմ՝ 36, ձեռնպահ՝ 2 պատգամավոր:

Դիտվել է՝ 4133

Մեկնաբանություններ